Թուրքական «Ֆեներբախչեի» գերմանացի ֆուտբոլիստ Մակս Կրուզեն տեղափոխվել է Բեռլինի «Ունիոն», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ փորձառու ֆուտբոլիստը անցել է բուժզննումը և վաղն իր ստորագրությունը կդնի պայմանագրի տակ:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես էր գալիս Բրեմենի «Վերդերում»:
Բունդեսլիգայում Կրուզեն անցկացրել է 250 հանդիպում և դարձել ՝ 74 գոլի հեղինակ: