Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում ընդունեց «Վերոնային»: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
19-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ է դարձել «Վերոնայի» կիսապաշտպան Վալերիո Վերեն, որն ավրեպ իրացրեց 11-մետրանոցը: Երկրորդ խաղակեսի միջնամասում «Ինտերի» կիսապաշտպան Մատիաս Վեսինո Ֆալերոն հավասարեցրեց հաշիվը: 83-րդ րոպեին կիսապաշտպան Նիկոլո Բարելան դաշտի տերերին առաջ մղեց պաշտպան Ստեֆան դե Վրեյի փոխանցումից հետո:
Այս հաղթանակը «Ինտերին» թույլ տվեց գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Անտոնիո Կոնտեի թիմն ունի 31 միավոր։ «Յուվենտուսը» (29) կվերադարձնի առաջին տեղը, եթե վաղը՝ նոյեմբերի 10-ին Թուրինում հաղթի «Միլանին»: