«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբը պատրաստվում է այն ժամանակահատվածին, երբ թիմի ավագ Լիոնել Մեսսին այլևս չի լինի դաշտի միանշանակ առաջատարը:
«Պատրաստվում ենք Մեսսիից հետո եկող դարաշրջանին։ Կարծում եմ՝ ևս երկու-երեք տարի Լեոն կմնա մեր առաջնորդը։ Բայց ակումբ են գալիս ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ։ Ես միշտ համեմատում եմ Մեսսիին Պելեի հետ։ Նրանք երկուսն էլ նույն ակումբի ֆուտբոլիստներն են։ Չեմ կասկածում, որ կարիերան ավարտելուց հետո Լեոն մինչև կյանքի վերջ կապված կլինի «Բարսելոնայի» հետ։
Նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։ Բայց, անկասկած, բոլոր կողմերի ցանկության դեպքում, եթե Մեսսին իր մեջ ուժ և հավակնություններ է զգում, մենք անորոշ ժամանակով կերկարաձգենք պայմանագիրը», — Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը: