«Արսենալը», եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով «Չելսիին», նվաճեց Անգլիայի Գավաթը:
Այս հաղթանակի շնորհիվ «զինագործները» կխաղան օգոստոստի 29-ին «Ուեմբլիում» կայանալիք Անգլիայի Սուպերգավաթում։
Այդ խաղում նրանց մրցակիցը կլինի «Լիվերպուլը», որը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց Անգլիայի առաջնությունը։