Երեկ «Արսենալը» նվաճեց Անգլիայի գավաթը՝ 2-1 հաշվով հաղթելով «Չելսիին»: Հաղթանակի շնորհիվ լոնդոնցիները իրավունք ստացան խաղալ Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Անգլիայի Պրեմիեր լիգայում «Արսենալը» գրավեց 8-րդ տեղը՝ բաց թողնելով Եվրոպա Լիգայի գոտին:
«Տոտենհեմը», որն առաջնությունն ավարտվեց 6-րդ հորիզոնականում, հանդես կգա Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլից: Ժոզե Մոուրինյուի թիմին խմբային փուլ հասնելու համար պետք է որակավորման երեք փուլ անցնի:Եթե «Արսենալը» պարտվեր Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում, ապա «Տոտենհեմը» կմեկանարկեր Եվրոպա լիգայի խմբային փուլից:
Պրեմիեր լիգայում 7-րդ հորիզոնական զբաղեցրած «Վուլվերհեմփթոնը» հաջորդ մրցաշրջանում չի խաղա Եվրոպա լիգայում: Բայց թիմը դեռ դուրս չի եկել ընթացիկ մրցաշարի խաղարկությունից: Եթե «Վուլվերհեմփթոնը» հաղթի Եվրոպա լիգան, ապա նրանք հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում: