Պորտուգալիայում որոշվեց ազգային գավաթի հաղթողը: Եզրափակչում հանդիպեցին առաջնության չեմպիոն «Պորտուն» և արծաթե մեդալակիր «Բենֆիկան»:Հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբում: 47-րդ րոպեին Շանսել Մբեմբա-Մանգուլուն առաջ մղեց «Պորտուին»:59-րդ րոպեին Մբեմբա-Մանգուլուն հաշիվը դարձրեց 2-0: «Բենֆիկան», շնորհիվ Կարլոս Վինիսիուսի ջանքերի, 84-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից հետ բերեց մեկ գնդակ, բայց չկարողացավ խուսափել պարտությունից:«Պորտուն» 17-րդ անգամ նվաճեց Պորտուգալիայի գավաթը: Նույնքան անգամ գավաթակիր է դարձել նաև «Սպորտինգը»: Պորտուգալիայու ամենից հաճախ գավաթակիր է դարձել «Բենֆիկան» (26)