Մոսկվայի շրջանի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի նախարար Ռոման Տերյուշկովն ասել է, որ Դիմիտրի Գունկոն նշանակվել է «Խիմկիի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Թիմի հետ հանդիպում տեղի ունեցավ, Դմիտրի Իվանովիչը այսօր ներկայացվեց թիմին»,- մեջբերում է Տերյուշկովին ТАСС-ը:
Այսօր հայտնի դարձավ, որ Սերգեյ Յուրանը հեռացել է «Խիմկիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Իրենց հերթին «Խիմկիի» ֆուտբոլիստները բաց նամակ են գրել Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովին: Ֆուտբոլիստները համաձայն չեն գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի պաշտոնանկության հետ: