Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Արտյոմ Սիմոնյանը «Զենիթի» սան է, նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝ մասնավորապես «Ալաշկերտում», «Արարատում», «Փյունիկում», պաշտանել է նաև շվեյցարական «Ցյուրիխի» և «Լե Մոնտի» գույները:
Հիշեցնենք՝ «Նոան» վերջերս հայտարարեց նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ժոաո Մոնրո Արարատի հետ պայմանագիր կնքելու մասին: