«Լեսթերը» քննարկում է «Բորնմութի» կիսապաշտպան Դևիդ Բրուքսի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:
Ըստ Daily Express-ի, «աղվեսները» պատրաստ են կազմակերպել 23-ամյա վալիացի կիսապաշտպանի տրանսֆերը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց անցած մրցաշրջանի մեծ մասը: Նշվում է, որ Բրենդան Ռոջերսը ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Բրուքսին, ով «Բորնմութի» առանցքային խաղացողներից մեկն է։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Դևիդը Պրեմիեր լիգայում անցկացրեց ընդամենը 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: