«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան անգլիական Պրեմիեր-լիգայի ամբողջ պատմության ընթացքում թիմին փրկելու տեսանկյունից վատագույն ցուցանիշն ունի, հայտնում է Give me Sport-ը:
Հաղորդվում է, որ Արիսաբալագան սեյվերի վատագույն տոկոսն ունի (54,5%) այն ֆուտբոլիստների շրջանում, ովքեր ԱՊԼ-ում 10 և ավելի խաղ են անցկացրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» կարող է վարձակալությամբ տալ Արիսաբալագային:
Կեպան 2018 թվականի ամռանն է «Ատլետիկից» տեղափոխվել «Չելսի» և դարձել ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը. տրանսֆերի արժեքը կազմել էր 80 մլն եվրո: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:
Այս մրցաշրջանում Արիսաբալագան Անգլիայի առաջնության 33 հանդիպման է մասնակցել, որոնցում 47 գոլ է բաց թողել և 55 սեյվ կատարել:
«Չելսին» մրցաշրջանն ավարտեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: