Անգլիական «Լիվերպուլը» ներկայացրել է այն մարզահագուստը, որով թիմն անցկացնելու է 2020/21 մրցաշրջանի տնային հանդիպումները:
Մարզաշապիկը ստեղծվել է անգլիական ակումբի ավանդական գույներով: «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է:
Հիշեցնենք՝ Անգլիայի ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Լիվերպուլը» նվաճեց Պրեմիեր-լիգայի չեմպիոնությունը: Արդեն 31-րդ տուրից հետո Յուրգեն Կլոպի թիմն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն էր՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 23 միավորով: Այդ կերպ մերսիսայդցիները ռեկորդ սահմանեցին:
Վերջին անգամ «Լիվերպուլը» 1990 թվականին էր դարձել Անգլիայի չեմպիոն: «Լիվերպուլի» ակտիվում անգլիական Պրեմիեր-լիգայի 19 չեմպիոնություն կա (1900/01, 1905/06, 1921/22, 1922/23, 1946/47, 1963/64, 1965/66, 1972/73, 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1983/84, 1985/86, 1987/88, 1989/90, 2019/2020)