«Լոկոմոտիվը» հայտարարել է 18-ամյա կիսապաշտպան Ժասուր Ժալոլիդինովի հետ պահմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով: Նոր թիմում ֆուտբոլիստը կխաղա 23 համարի ներքո:
Մինչ ռուսական ակումբ տեղափոխվելը Ժալոլիդինովը խաղում էր «Բունյոդկորում»: Ըստ Transfermarkt-ի, ուզբեկ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմել է 900 հազար եվրո:
Այս մրցաշրջանում Ժալոլիդինովը «Բունյոդկորի» կազմում անցկացրել է ութ հանդիպում և խփել մեկ գոլ: Նա նաև մեկ հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի հավաքականի կազմում։