ՈՒԵՖԱ-ն կոմերցիոն գործընկերների հետ բանակցություններ է վարում՝ 2024թ-ի ՉԼ-ի որոշիչ խաղը օվկիանոսից այն կողմ անցկացնելու համար:
Հանդիպումը կարող է ընդունել Նյու-Ջերսի քաղաքի <<Մետլայֆ-սթեդիումը>>: Այս պահին բանակցությունները սկզբնական փուլում են, և եթե կողմերը գան համաձայնության, 2024թ-ի ՉԼ-ի եզրափակիչն առաջին անգամ կընդունի Միացյալ Նահանգները:
Այս տարի եզրափակիչը կըդունի Ստամբուլը, 2021 թ-ին՝ Սանկտ-Պետերբուրգը, 2022 թ-ին՝ Մյունխենը, իսկ 2023 թ-ին՝ Լոնդոնը: