«Մանչեսթեր Սիթին» և «Վալենսիան» համաձայնության են հասել իսպանական ակումբի կիսապաշտպան Ֆերան Տորեսի տրանսֆերի շուրջ, հաղորդում է լրագրող Էկտոր Գոմեսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները հասել են համաձայնության։ Իսպանացի ֆուտբոլիստի համար «քաղաքայինները» պատրաստ են վճարել 25 միլիոն եվրո ու ևս 10 միլիոն բոնուսի տեսքով։
Հաղորդվում է, որ Տորեսը մերժել է «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Յուվենթուսի» առաջարկները։
2019/20 մրցաշրջանի ընթացքում Տորեսը Լա լիգայում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։