Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ուշադրության կենտրունում պահել մի շարք ֆուտբոլիստների, որոնք հնարավոր է տեղափոխվեն ակումբ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնական ակումբը ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել խաղացողին, եթե լավ առաջարկ լինի:
Գարսիան կատալոնացի է և «Բարսելոնայի» սան: 2017 թ-ին տեղափոխվել է «Սիթիի» ակադեմիա