«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղը:
Թուրինցիները հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն են կրել.
«Խնդիրն այն է, որ մենք Եվրոպայի միակ թիմն ենք, որը ստիպված է լինում 12 օրում 5 անգամ խաղալ: Տեսնենք՝ ինչ կլինի վաղը և արդյոք մենք պետք է դաշտ դուրս բերենք Մ23 տարեկան ֆուտբոլիստների՞ն, որպեսզի տղաները մի փոքր հանգստանան:
Այսօր մենք վնասվածք ստացած 9 ֆուտբոլիստ ունենք, այդ իսկ պատճաով ես որոշ կասկածներ ունեմ «Լիոնի» հետ խաղից առաջ: Տեսնենք՝ ով կապաքինվի»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Յուվենտուսը», 37 տուրից հետո վաստակելով 83 միավոր, գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը և արդեն ապահովել է չեմպիոնական տիտղոսը:
Օգոստոսի 7-ին «Յուվենտուսը» ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում պետք է մրցի «Լիոնի» հետ: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով: