Հարձակվող Միշի Բատշուային մտադիր է լքել «Չելսին» այս ամառ: Այս մասին տեղեկացնում է Tribalfootball.com-ը:
Հաղորդվում է, որ բելգիացի հարձակվողը որոշում է կայացրել լոնդոնյան ակումբից հեռանալու մասին, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ Բելգիա կամ տեղափոխվել «Վեսթ Հեմ»: Բատշուային սպասում է ավելի լուրջ թիմերի առաջարկություններին:
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը անցկացրել է 16 խաղ, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ: