Լոնդոնի «Չելսին» պատրաստ է վաճառել իր բելգիացի հարձակվող Միշի Բատշուայիին, տեղեկացնում է The Sun-ը:
26-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Ասթոն Վիլան» և «Քրիսթալ Փելասը»: Այս ակումբները ցանկանում են վարձակալել Բատշուայիին, սակայն, «Չելսիին» չի գոհացնում այդ տարբերակը:
«Արիստոկրատները» մտադիր են վաճառել բելգիացի հարձակվողին և նրա համար պահանջում են 52 միլիոն եվրո:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Բատշուային մասնակցել է 12 հանդիպման ՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: