«Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային հայտնվել է «Էվերթոնի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Բատշուային այժմ հանդես է գալիս «Բեշիքթաշում»՝ որպես վարձավճարով խաղացող։ Թուրքական թիմի կազմում անցկացրած 37 խաղում նա խփել է 14 գոլ։
Հավելենք, որ «Էվերթոնը» Պրեմիեր լիգայի միակ ակումբը չէ, որը ցանկանումէ թիմում տեսնել Բատշուայիին։ Բելգիացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Լիդս Յունայթեդը»: