Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում (2:2) Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուներին ուղղված ժեստի մասին:
Մադրիդցիների դեմ խաղի դրվագներից մեկում 34-ամյա պորտուգալացին շրջվել է «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնի տրիբունաների ուղղությամբ և արժանացել բազմաթիվ սուլոցների, որին ի պատասխան ժեստ է ցույց տվել՝ մի քանի անգամ բացելով բռունցի մատները և կրկին փակելով:
«Մարդկանց դուր է գալիս շատ խոսել։ Ահա և վերջ: Նրանք բութ են և շատ են խոսում», — Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։