ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Ռուսաստանում կայացած Մունդիալ 2018-ի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Շատ պատճառներ կան, որոնց հետևանքով այդ Աշխարհի առաջնությունը լավագույնն էր պատմության մեջ:
Ստադիոնների 98%-ը լեփ-լեցուն էին երկրպագուներով: Աշխարհի կեսից ավելին հետևում էր դրա ընթացքին:
Մրցաշարի մեկնարկից առաջ շատերն էին կասկածում, որ Ռուսաստանը կկարողա պատվով անցկացնել այս մասշտաբային միջոցառումը:
Բացի այդ, առաջին անգամ գործարկվեց VAR համակարգը, ինչը մեծ առաջընթաց էր ֆուտբոլի համար»,— ասել է Ինֆանտինոն:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության չեմպիոն հռչակվեց Ֆրանսիայի հավաքականը: Դիդյե Դեշամի գլխավորած թիմը `4-2 հաշվով հաղթեց «Խորվաթիայի» հավաքականին: