«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է նոր մրցաշրջանում թիմի նպատակների մասին։
«Գիտենք, որտեղ կարող ենք ավելացնել մյուս մրցաշրջանում, որ նորից պայքարենք տիտղոսի համար։ Մենք երկու անգամ անընդմեջ չեմպիոն ենք դարձել, ինչը միշտ դժվար է, բայց նոր մրցաշրջանում մոտիվացված ենք լինելու, որ նորից նվաճենք տիտղոսը։
Այս մրցաշրջանում չափազանց շատ միավորներ կորցրեցինք այնպիսի իրավիճակներում, որտեղ նախկինում հաղթել էինք, ինչպես նաև տանը լավագույնս հանդես չեկանք, հատկապես, եթե նախկին ժամանակների հետ համեմատենք։ Բացի դրանից, անհատական սխալներ ևս եղան, այնպես որ մենք զարգանալու շատ հնարավորություններ ունենք, ու մյուս մրցաշրջանում զրոյից ենք սկսելու»,- Գյունդողանի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։