Ավարտվեց Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանը: Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» կարողացավ պաշտպանել տիտղոսը և իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Այս մրցաշրջանը տարբերվում էր նախորդներից՝ թե՛ անցկացման ձևաչափով, թե՛ դիտարժանությամբ:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցուցադրում էր վստահ և որակյալ խաղ:
Այդուհանդերձ, «Արարատ-Արմենիային» հետապնդող ակումբներն ունեին իրենց աստեղային ժամը բաց չթողնելու հնարավորություն:

Այս մասին շատ լավ հիշում է Գյումրիի «Շիրակը», որը 26-րդ տուրում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Եթե իրադարձություններն այլ ընթացք ունենային….
Սակայն մեկ բան հստակ է. Վարդան Մինասյանի գլխավորած թիմը արժանի էր չեմպիոն հռչակվելուն: Մավրը կատարեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ:
Անվանի այս մարզչի օգնությամբ, ով «Արարատ-Արմենիան» մարզում էր 2018 թվականից, ակումբը հասավ մեծ նվաճումների ՝ բարձրացնելով հայկական ֆուտբոլի վարկանիշը:
Երկամյա աշխատանքի ընթացքում, Մինասյանի գլխավորած թիմը 2 անգամ դարավ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:
Իսկ մենք… Իսկ մենք անհամբերությամբ կսպասենք հաջորդ մրցաշրջանի մեկնարկին. մեր սիրելի, սպասված և այնքան հարազատ Բարձրագույն խմբի առաջնության վերադարձին: