«Ուրարտու-2»-ը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբի գլխավորությամբ թիմն առաջին մարզումն է անցկացրել հուլիսի 16-ին։
Մարզումներին ներգրավված են նաև ակադեմիայի ավագ տարիքի թիմերի մի շարք ֆուտբոլիստներ։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: