Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք զոհված զինծառայողներին։
Իսկ «Լեռնային Արցախ» ՖԱ-ն իր զորակացությունն է հայտնել մահացած զինծառայողների՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանի և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում թշնամու արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Երեկոյան ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի կրակոցի հետեւանքով հայկական կողմն ունի եւս երկու զոհ. ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: