«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Ա Սերիայում նոր ռեկորդ է գրանցել, դառնալով առաջնությունում 50 գոլի շեմը բոլորից շուտ հատած ֆուտբոլիստը։
Ըստ OptaPaolo-ի, պորտուգալացուն այս նվաճման համար անհրաժեշտ է եղել 61 խաղ: Ռոնալդուն գերազանցել է ուկրաինացի հարձակվող Անդրի Շևչենկոյի ռեկորդը, որը տևել էր գրեթե 20 տարի: «Միլանի» նախկին ֆուտբոլիստը 68 խաղում խփել էր լիգայում իր առաջին 50 գոլերը:
Ցուցակի հաջորդ տեղերն են զբաղեցնում բրազիլացի Ռոնալդոն (70 հանդիպում), Դիեգո Միլիտոն և Դավիդ Տրեզեգեն (78-ական):
61 – Cristiano #Ronaldo is the fastest player to score 50 goals in Serie A (61 appearances) – among the players who made their debut since 1994/95. Sprinter.#JuventusLazio #SerieA pic.twitter.com/Fy6hQ6xW4W
— OptaPaolo (@OptaPaolo) July 20, 2020