Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոման» «Ինտերի» հետ խաղի վերջնամասում ձեռքից բաց թողեց հաղթանակն ու խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Հռոմեացիների կազմում գոլի հեղինակ դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը, որը ֆեյսբուքյան էջում խաղի վերաբերյալ գրառում է կատարել։
«Անցած գիշեր մեծ խաղ, մեծ ջանքեր թիմի կողմից։ Իհարկե, ավելիին էինք արժանի, բայց գլուխներս բարձր ենք պահում առաջիկա խաղերի համար»,- գրել է Մխիթարյանը։