Հուլիսի 19-ին Հռոմում կայացավ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը, որում «Ռոման» հյուրընկալեց «Ինտերին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
«Ռոմայի» և «Ինտերի» դիմակայությունն ամենաարդյունավետն է Ա Սերիայի պատմության մեջ: Ստեֆան Դե Վրեյի գոլը, ով բացեց խաղի հաշիվը, դարձավ դիմակայության պատմության մեջ 500-րդը: Հետագա գոլերը՝ համապատասխանաբար 501-րդը, 502-րդը և 503-րդը:
Ըստ Opta-ի, «Ռոմա» — «Ինտեր» դիմակայությունը Ա Սերիայում առաջինն է, որտեղ թիմերը դարձել են առնվազն 500 գոլի հեղինակ:
500 — #Roma v #Inter is the 1st fixture among two sides to record 500 goals in Serie A’s history. Record.#RomaInter #SerieA pic.twitter.com/aDeAkp9I6h
— OptaPaolo (@OptaPaolo) July 19, 2020