Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»:
22-րդ րոպեին Ռոդրիդգո Դե Պաուլը բացեց հաշիվը: Տանտերերը պատասխան գոլը խփեցին 9 րոպե անց: Աչքի ընկավ Միլիկը: 95-րդ րոպեին Պոլիտանոն խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այսպիսով Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը միավորների պաշարը հասցրեց 56-ի և բարձրացավ 6-րդ տեղ:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները.
«Բրեշիա»-«Սպալ»՝ 2:1
«Ֆիորենտինա»-«Տորինո»՝ 2:0
«Ջենո»-«Լեչչե»՝ 2:1