«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կգլխավորի ակումբի երիտասարդական թիմը: 41-ամյա իտալացու և «Ծեր Սինյորայի» միջև պայմանագրի բոլոր պայմանները ամբողջությամբ համաձայնեցված են, հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Իսկ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին նախատեսում է մի քանի տարի հետո Պիրլոյին դարձնել թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ, այնպես որ նախկին կիսապաշտպանը կկարողանա կրկնել «Բարսելոնայում» Խոսեպ Գվարդիոլայի և «Ռեալում» Զինեդին Զիդանի անցած մարզչական ուղին:
Ակնկալվում է, որ Ռոբերտո Բարոնիոն, ով նախկինում գլխավորում էր «Նապոլիի» մինչև 19 տարեկանների թիմը և Իտալիայի պատանիների հավաքականը, կլինի Պիրլոյի օգնականը: