Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Սասուոլոյի» դեմ հանդիպման արդյունքը (3-3), տեղեկացնում է Sky Italia-ն:
«Հանդիպման ընթացքում մի քանի ֆանտաստիկ դրվագներ ցուցադրեցինք: Ես պարզապես հիանում էի տղաների խաղով:
Սակայն, լինում էին պահեր, երբ մեր պաշտպանները կարծես անջատում էին իրենց ուշադրությունը: «Սասուոլոն» հրաշալի թիմ է, որը կարող է դառնալ ապագա «Ատալանտան»:
Վստահ եմ, եթե շտկենք պաշտպանությունում գործած մեր սխալները, ապա մենք գրեթե անպարտելի կդառնանք:
«Յուվենտուսին» պակասում է հավասարակշռությունը»,- ասել է Սարին:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» վաստակել է 77 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ երկրորդ դիրքում ընթացող «Ատալանտային» գերազանցելով 7 միավորով: