Ա Սերիայի 33-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Վերոնային» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի հաշիվն արդեն 10-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Վերետուն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց հռոմեացիների առավելությունը։
Երկրորդ կեսի սկզբնամասում հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը․ 47-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Պեսինան։ «Վերոնային» ավելին անել չհաջողվեց։
Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 88-րդ րոպեին։