Իտալական «Միլանը» գնել է դանիացի պաշտպան Սիմոն Կյաերի ամբողջական տրանսֆերը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կյաերը վարձավճարով էր հանդես գալիս միլանյան ակումբում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին իսպանական «Սևիլյային»:
Նշվում է, որ տեղափոխության արժեքը կազմել է 3,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը ձմռանն էր վարձակալել Կյաերին, ով այս մրցաշրջանում 14 խաղ է անցկացրել Ա Սերիայում: Նա հայտնի է նաև իր ելույթներով «Պալերմոյի», «Վոլֆսբուրգի», «Ռոմայի» և «Լիլի» կազմերում: