«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշում է կայացրել իր կարիերան իտալական ակումբում շարունակելու վերաբերյալ։
Ըստ Tuttosport- ի, պորտուգալացի հարձակվողը պատրաստ է պայքարել նոր նվաճումների և տիտղոսների համար՝ «ծեր Սինյորայի» կազմում: Նշվում է, որ 35-ամյա հարձակվողը մտադիր է մինչև վերջ ավարտին հասցնել իր գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2022-ի ամռանը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է Ա Սերիայի 28 խաղերի, որոնցում նա խփել է 28 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: