«Ռոմայի» ղեկավարությունը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմակերպել ֆուտբոլիստների լայնածավալ վաճառք և բաժանվել առաջին թիմի ութ խաղացողներից:
Ըստ Corriere dello Sport-ի, «գայլերի» ղեկավարները պատրաստ են լսել առաջարկներ Պատրիկ Շիկի, Ալեսանդրո Ֆլորենցիի, Ժուան Ժիզուսի, Խավիեր Պաստորեի, Դիեգո Պերոտիի, Իգնասիո Ֆացիոյի, Ռիկ Կրասդորուպի և Մարտին Օլսենի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել ակումբի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին, որի համար գրանդ ակումբները՝ ի դեմս «Յուվենտուսի», «Ինտերի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի, պատրաստ են վճարել մոտ 60 միլիոն եվրո: