«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը մոտ է «Չելսի» տեղափոխությանը։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
21-ամյա գերմանացու ծառայություններով եվրոպական շատ ակումբներ են հետաքրքրված, բայց այս պահին միայն «Չելսին» է պատրաստ վճարել նրա համար պահանջվող գումարը։ «Կապույտները» խաղացողի հետ նաև անձնական պայմանագիր են համաձայնեցրել։
Սպասվում է, որ տրանսֆերը լոնդոնցիների համար 80 մլն եվրո կարժենա։
Ընթացիկ առաջնությունում Հավերցը «Բայերի» կազմում մասնակցել է 43 խաղի բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։