«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի՝ Անգլիայի Գավաթի եզրափակիչ դուրս գալը կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիին» 2-0 հաղթելու շնորհիվ։
«Չափազանց գոհ եմ ու հպարտանում եմ խաղացողներով։ Միայն տխրում եմ, որ այս ուրախությունը չենք կարող կիսել մեր երկրպագուների հետ։
Հենց այսպես պետք է խաղալ այս թիմի դեմ։ Պետք է յուրաքանչյուր դրվագից հնարավոր ամեն ինչ քամել ու մինչև վերջ գնալ։ «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի լավագույն թիմն է, եթե խոսենք դիրքային ֆուտբոլի մասին։
«Արսենալի» խաղացողների միջև հիմա գերազանց «քիմիա» կա։ Նրանք հավատում են նրան, ինչին ուզում ենք հասնել, ու դա տեսանելի է։ Շնորհավորում եմ նրանց։
«Մանչեսթեր Սիթին» գերազանց է գործում բարձր պրեսինգի ժամանակ, բայց մենք նույնպես։ Վտանգավոր իրավիճակներում մենք գնդակ կորցրինք, իսկ մրցակիցներն այդ պահերին շատ ուժեղ են, բայց մեր առաջին գոլը շատ լավն էր»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։