Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղից առաջ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ թիմին այդ խաղում չի կարողանա օգնել ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն.
«Կանտեն ամբողջովին չի վերականգնվել և պատրաստ չի լինի այդ խաղին: Կան նաև այլ խաղացողների հետ կապված որոշ հարցեր»,-ասել է Լեմպարդը:
Խաղը կկայանա առաջիկա կիրակի օրը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ում ևս այս թիմերը պայքար են մղում, այստեղ՝ հեռակա: Պայքարը ՉԼ-ի ուղեգրի համար է: Լոնդոնյան թիմն ունի 63 միավոր ու երրորդն է, իսկ «Յունայթեդը» 62 միավորով 5-րդն է: