«Մանչեսթեր Սիթին» հիանալի շանսեր ունի «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսին ձեռք բերելու համար:
ESPN-ի համաձայն, «գայլերի» համար դժվար կլինի մեքսիկացի հարձակվողին պահել, եթե նրանք չհայտնվեն ԱՊԼ-ի լավագույ քառյակոււմ, քանի որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են շատ թոփ ակումբներ, այդ թվում նաև քաղաքաբնակները:
«Վուլվերհեմփթոնի» համար լավ հնարավորություն է Խիմենեսի պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը: Դրա շնորհիվ «նարնջագույնները» կարող են լավ փոխհատուցում ստանալ իրենց հիմնական հարձակվողի համար: