«Բարսելոնան» առաջիկայում կհամաձայնեցնի թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի մանրամասները։
Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2023 թվական ու լինելու է «1+1» սխեմայով։
Արգենտինացու գործող պայմանագիրը կապտանռնագույնների հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ։ Նոր պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ 32-ամյա հարձակվողն ինքը կորոշի իր ապագան։
«Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագրերում միշտ կա կետ, որը գործում է մինչև հունիսի 10-ը, համաձայն որի՝ նա կարող է յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին հեռանալ թիմից։
Մեսսին «Բարսայի» ակադեմիային էր միացել 2000 թվականին, իսկ առաջին թիմում հանդես է գալիս՝ 2003-ից։