«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն ու «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ընդգրկված են Լա Լիգայի հավաքականի կազմում, որտեղ ընդգրկվել են այն ֆուտբոլիստները, ովքեր փոխելով իրենց ակումբները՝ չեն արդարացրել իրենցից սպասված ակնկալիքները: Խորհրդանշական հավաքականը կազմել է Marca հրատարակությունը:
Խորհրդանշական հավաքականի ամբողջական կազմը հետևյալն է.
Կասպեր Սիլեսեն («Վալենսիա») — Թիերի Կորեա («Վալենսիա»), Ֆերնանդո Կալերո («Էսպանյոլ»), Ժունիոր Ֆիրպո («Բարսելոնա») — Ռոնի Լոպես («Սևիլիա»), Դենիս Սուարես («Սելտա»), Մաթիաս Վարգաս («Էսպանյոլ»), Ժոաու Ֆելիշ («Աթլետիկո») — Անտուան Գրիզման («Բարսելոնա»), Լուկա Յովիչ («Ռեալ»), Բորխա Իգլեսիաս («Բետիս»):
Հիշեցնենք, որ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում ընդգրկված են «Ռեալի» չորս ներկայացուցիչներ և միայն «Բարսելոնայի» մեկ խաղացող՝ Լիոնել Մեսսին: