Գարեթ Բեյլը «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին խնդրել է չհայտավորել իրեն Պրիմերայի վերջին տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում։ Այս մասին հաղորդում է Onda Cero պարբերականի լրագրող Էդու Պիդալը։
«Գարեթ Բեյլը խնդրել է Զիդանին իրեն չներառել «Լեգանեսի» հետ խաղի հայտացուցակում։ Այնպես, ինչպես արել էր Խամեսը մի քանի տուր առաջ։ Հենց դա է պատճառը, որ նրա անունը բացակայում է Զիդանի՝ այդ խաղի հայտացուցակից»,- գրել է Պիդալը թվիթերյան իր էջում։
Խամես Ռոդրիգեսը խնդրել էր Զիդանին իրեն չհայտավորել Լա Լիգայի 34-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (1-0):
«Լեգանես»- «Ռեալ» խաղը կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, ու կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։ Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբն արդեն իսկ նվաճել է երկրի չեմպիոնությունը։