«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի «Լեգանեսի» դեմ Լա լիգայի 38-րդ տուրի խաղին։
Onda Cero-ի լրագրող Էդու Պիդալը Twitter-ի իր էջում գրել է, որ ուելսցի ֆուտբոլիստը ինքն է խնդրել Զինեդին Զիդանին, որպեսզի ֆրանսիացի մասնագետը չներառի նրան թիմի հայտացուցակում։
Շաբաթներ առաջ նույն քայլին էր դիմել Խամես Ռոդրիգեսը։ Կոլումբիացի ֆուտբոլիստը «Աթլետիկի» դեմ արտագնա խաղում (1-0) խնդրել էր Զիդանին չներառել իրեն թիմի հայտացուցակում։