«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը մեկնաբանել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը.
«Նա դժբախտ է ու կասկածում է՝ ինչ անել հետագայում: Նա, հավանաբար, մի փոքր հիասթափված է, քանի որ տարեցտարի չի կարողանում տիտղոսներ նվաճել՝ հատկապես Չեմպիոնների լիգայում: Հենց սրա վրա է պետք ուշադրություն դարձնել:
Մենք ցանկանում ենք՝ նա հասկանա, որ եթե մենք սկսենք ղեկավարել ակումբը հաջորդ ամառվանից, կստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի լավագույնս ուժեղացնենք այն, որպեսզի կարիերայի վերջին տարիներին նա դեռ ձգտի հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Ֆոնտի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին գոհ չէ «Բարսելոնայի» կարգավիճակից և կարիերան ցանկանում է մեկ այլ ակումբում շարունակել: Որպես կարիերայի շարունակման հնարավոր տարբերակ նշվում էր «Մանչեսթեր Սիթիի» անունը, որի հետ Մեսսին կարող է պայմանագիր կնքել հաջորդ ամառ՝ ազատ խաղացողի կարգավիճակ ստանալով: