Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման երկու գոլ է խփել Լա Լիգայի 37-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով, ինչը թույլ տվեց մադրիդցիներին դառնալ Իսպանիայի չեմպիոն:
32-ամյա հարձակվողի հաշվին այժմ ազգային առաջնություններում 212 գոլ է (43-ը՝ Լիգա 1-ում, 169-ը՝ Լա Լիգայում): Բենզեման զբաղեցնում է 4-րդ տեղը Եվրոպայի թոփ-5 լիգաների լավագույն ֆրանսիացի ռմբարկուների շարքում՝ շրջանցելով Ռոջեր Կուրտուային (210 գոլ):
Այս ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է «Լիոնի» նախկին հարձակվող Բեռնար Լակոմբեն (255): Առաջին եռյակում տեղ են գտել նաև «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին (233) և «Սենտ-Էտիենի» նախկին հարձակվող Հերվե Ռեվելլին (216):
2019/20 մրցաշրջանում Բենզեման Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 36 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: