«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին «Օսասունայի» դեմ Պրիմերայի 37-րդ տուրի խաղից հետո (1-2) մեկնաբանել է «Ռեալի» չեմպիոն դառնալը։
««Ռեալը» արժանիորեն արեց իր գործը՝ չպարտվելով դադարից հետո կայացած ոչ մի խաղում։
Մենք պետք է վերլուծենք տեղի ունեցածը, սկսենք դա խաղացողներից։ Մենք «Բարսելոնան» ենք ու պարտավոր ենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,-արգենտինացի հարձակվողի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Մեսսին «Օսասունայի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ։ Նա լավագույն ռմբարկուն է առաջնության 23 գոլով ու վերջին տուրից առաջ 2 գոլով է գերազանցում Կարիմ Բենզեմային։