«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ խոսել է ակնկալիքների մասին։
«Ես չեմ համաձայնի երկու ոչ-ոքիի, մենք վաղվա խաղում միայն հաղթանակի մասին ենք մտածում։ Դա է մեր մոտիվացիան։ Վաղը թիմը դաշտ դուրս կգա ու մեռնելու աստիճանի կպայքարի»,- Զիդանի խոսքերն է փոխանցում AS-ը։
Մադրիդցիները 36-րդ տուրից հետո ունեն 83 միավոր ու գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ «Բարսային» հետ թողնելով 4 միավորով։
Այս կերպ, մադրիդյան ակումբին մյուս երկու խաղերում պետք է հավաքել երկու միավոր չեմպիոն դառնալու համար։