Իսպանական «Բետիսը» ցանկանում է գնել «Մարսելի» կիսապաշտպան Մակսիմ Լոպեսին, տեղեկացնում է Sport.es-ը:
Իսպանական ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել 22-ամյա կիսապաշտպանի համար: Երկու կողմերն այժմ բանակցություններ են վարում:
Հիշեցնենք, որ «Սևիլյան» նույնպես հետաքրքրված է Լոպեսի ծառայություններով:
Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Լոպեսը մասնակցել է 27 հանդիպման: