«Բարսելոնան» և ՊՍԺ-ն կարող են խաղացողների փոխանակում կատարել:
Ըստ Okdiario-ի լրագրող Էդուարդո Ինդայի, փարիզեցիները 80 միլիոն եվրո հավելավճարով խնդրում են կատալոնացիների հարձակվող Ուսման Դեմբելեին՝ Նեյմարի տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ, որ նրա տրանսֆերը կվաճառեն, եթե «Բարսան» ընդունելի առաջարկ կատարի:
Վերջերս հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ժունինյոն կիսել է իր կարծիքը Նեյմարի մասին, ով 2017 թվականին «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ: