Նախկինում հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ժունինյոն կիսել է իր կարծիքը Նեյմարի մասին, ով 2017 թվականին «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ:
«Բրազիլիայում մեզ սովորեցնում են մտածել միայն փողի մասին, բայց Եվրոպայում այլ մտածելակերպ է: Ես ենթագիտակցորեն ծրագրեցի իմ կարիերան, ես ուզում էի տեղափոխվել Բրազիլիայի մեկ այլ խոշոր ակումբ, բայց ոչ սպորտային հիմունքներով: Ինձ սովորեցրեցին գնալ այնտեղ, որտեղ ավելի շատ գումար են վճարում: Սա Բրազիլիայի ճանապարհն է:
Նայեք Նեյմարին: Նա միացավ ՊՍԺ-ին հենց փողի համար: ՊՍԺ-ն նրան տվեց այն ամենը, ինչ նա ցանկանում էր, և այժմ նա ցանկանում է հեռանալ մինչև պայմանագրի ավարտը: Իրականում, եկել է ժամանակը, որ շնորհակալություն հայտնի և փոխհատուցի: Նեյմարը պետք է տա այն ամենը, ինչ հնարավոր է դաշտում՝ լիարժեք նվիրվածություն, պատասխանատվություն և առաջատարի հատկանիշների ցուցաբերում:
Բրազիլիայում ագահության մշակույթը զարգացած է, նրանք միշտ այնտեղ ավելի շատ գումար են ուզում», — մեջբերում է Ժունինիոյին Goal-ը: